«ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 271 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 23 Ա

25.02.2025

«ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 271 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետով, հաշվի առնելով, որ «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրավատունը 2025 թվականի փետրվարի 3-ին դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` կապված գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հետ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի փետրվարի 19-ի թիվ 7 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի մարտի 19-ի 58Ա որոշմամբ «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրավատանը տրված գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 271 լիցենզիան:
2. «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրավատան հաճախորդների շահերի պաշտպանության և տեղեկացվածության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության միջոցով հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրավատուն մուտքագրելուց կամ «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրավատան՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ          Մարտին Գալստյան
Երևան