«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Փրե – Այ Փի Օու երկու ֆոնդ» ոչ հրապարակային, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 19 Ա

11.02.2025

«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Փրե – Այ Փի Օու երկու ֆոնդ» ոչ հրապարակային, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԳԼՈՔԱԼ» ՓԲԸ-ն 2025 թվականի հունվարի 30-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԳԼՈՔԱԼ» ՓԲԸ-ի «Փրե–Այ Փի Օու երկու ֆոնդ» ոչ հրապարակային, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի փետրվարի 5-ի թիվ 5 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.


1. Գրանցել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Փրե–Այ Փի Օու երկու ֆոնդ» ոչ հրապարակային, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Մարտին Գալստյան
Երևան