Ա/Ձ Արաիկ Մելքումյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 342/2 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 17 Ա

11.02.2025

Ա/Ձ Արաիկ Մելքումյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 342/2 լիցենզիան վերաձևակերպելու մասին

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Արաիկ Մելքումյանը 2025 թվականի հունվարի 22-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 342/2 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել Ա/Ձ Արաիկ Մելքումյանին տրամադրված թիվ 342/2 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ Արաիկ Մելքումյանին պատշաճ ծանուցման հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                      Մարտին Գալստյան
Երևան