«ՄԱՆԻ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 303 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 12 Ա

29.01.2025

«ՄԱՆԻ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 303 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետով, հաշվի առնելով, որ «ՄԱՆԻ ԿՐԵԴԻՏ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին և 2025 թվականի հունվարի 13-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ կապված՝ ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, 20-րդ փողոց, թիվ 13 անասնապահական ֆերմա հասցեում մեծածավալ իրերի պահպանութան տարածքի շահագործումը դադարեցնելու և ՀՀ, Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, գ․ Զովունի, 38-րդ փողոց 10-4/3 ավտոտնակ հասցեում մեծածավալ իրերի պահպանության համար նախատեսված տարածքը շահագործելու անհրաժեշտության հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Վերաձևակերպել «ՄԱՆԻ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 303 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:



Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                     Մարտին Գալստյան
Երևան