«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» լուծարված և գործունեությունը դադարած համարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 11 Ա

29.01.2025

«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» լուծարված և գործունեությունը դադարած համարելու մասին

Հիմք ընդունելով ՀՀ սնանկության դատարանի «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկի» հաշվեկշիռը հաստատելու մասին 2025 թվականի հունվարի 09-ի թիվ ԵՔԴ/0060/04/08 որոշումը, հաշվի առնելով «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկի» վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունվարի 22-ի թիվ 3 արձանագրություն), ղեկավարվելով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետով սահմանված պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Որոշում է.

 

  1. «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» համարել լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտին` սույն որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» լուծարված համարելու մասին հայտարարություն, միաժամանակ այդ մասին ծանուցել իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                                             Մարտին Գալստյան

                 Երևան