«ԼԱՏՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 851) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 10 Ա

29.01.2025

«ԼԱՏՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  (լիցենզիա թիվ 851) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով, հաշվի առնելով առ այն որ, «ԼԱՏՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի հունվարի 10-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի հունվարի 22-ի թիվ 3 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. «ԼԱՏՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 851) թիվ 2 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Հ. Ավետիսյան փողոց 48/1 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼԱՏՏԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատշաճ ծանուցման հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                     Մարտին Գալստյան
Երևան