Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 264-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 4-Ն
14.01.2025
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 264-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 27.01.2025
Հաշվի առնելով, որ 2020 թվականի ապրիլի 15-ից ուժի մեջ են մտել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-187-Ն օրենքի դրույթները, որի համաձայն արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձինք չեն հանդիսանում հաշվետվություն տրամադրող անձ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 103 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 264-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
Երևան