Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025-2027 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 192 Լ

26.11.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025-2027 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի դրույթները, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2025-2027 թվականների ռազմավարությունը» համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 180 Լ որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան