Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի թիվ 68-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 43-Ն

15.03.2016

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի թիվ 68-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

  Հրապարակման ամսաթիվ՝ 02.05.2016

Նպատակ ունենալով բանկերի կողմից կատարվող երաշխիքային վճարների չափը ճշգրտել ըստ բանկերի կողմից իրականացվող գործունեության ռիսկայնության, հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի ««Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը» հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ և Որոշմամբ հաստատված «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Արթուր Ջավադյան

2016 թ. մարտի 22
Երևան