Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 303 Ա

26.12.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 20-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ռազմավարությունը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների վարչությանը՝ ապահովել Ռազմավարության տեղադրումը INFO համակարգում՝ սույն որոշման ընդունումից հետո տասնօրյա ժամկետում:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային համագործակցության և արարողակարգի ծառայությանը՝ սույն որոշման ընդունման պահից մեկ ամսվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ռազմավարության ռուսերեն և անգլերեն թարգմանությունները:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում Ռազմավարության հայերեն տարբերակի տեղադրումը՝ սույն որոշման ընդունումից հետո երկու օրվա ժամկետում, իսկ անգլերեն և ռուսերեն տարբերակների տեղադրումը՝ դրանք պատրաստ լինելուն պես:
5. Ընդունել ի գիտություն նախագծերի ցանկը:
6. Հավանություն տալ նախագծերի վերլուծության նոր գործիքին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                      Արթուր Ջավադյան

2018 թ. հունվարի 9
ք. Երևան