Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 110-Ն
16.05.2017
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.06.2017
Նպատակ ունենալով կանոնակարգել գործող և նոր տեսակի ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով իրականացվող ֆինանսական գործառնությունները, սահմանել այդ սարքերի անվտանգության և շահագործման ու սպասարկման համար պահանջներ, ինչպես նաև ապահովել ծառայությունների մատուցման թափանցիկությունը և դրանց վերաբերյալ հաճախորդների տեղեկացվածությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի «բ» և երկրորդ մասի «ե» կետերը, 49-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իդ» կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի ««Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգը» հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման, անվտանգության ապահովման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):»,
3) Որոշմամբ հաստատված Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված Հավելվածի 14-րդ կետի 8-րդ ենթակետի, 21-րդ, 25-րդ և 46-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2017 թվականի օգոստոսի 1-ին:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. մայիսի 20
Երևան