«Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները» կանոնակարգ 6/05-ը հաստատելու և ՀՀ ԿԲ խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 256-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 221-Ն

24.12.2018

«Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները» կանոնակարգ 6/05-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 256-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 15.01.2019

Նպատակ ունենալով սահմանել ապահովված հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգն ու մասնագիտական համապատասխանության չափանիշները, հիմք ընդունելով «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է ․

1. Հաստատել «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները» Կանոնակարգ 6/05-ը՝ համաձայն Հավելվածի (այսուհետ՝ Կանոնակարգ 6/05):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 14-ի «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները սահմանելու մասին» թիվ 256-Ն որոշումը։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                            Արթուր Ջավադյան

2018 թ. դեկտեմբերի 27
Երևան