Վարկային բյուրոների կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վարկային տեղեկատվության փոխանցման կարգը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

      «30» մարտի 2018 թվական թիվ 39-Ն

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  «30»   «մարտի» 2018 թվական թիվ 2-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Վարկային բյուրոների կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվության փոխանցման կարգը հաստատելու մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 23.05.2018

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-ին հոդվածի 3-րդ մասը, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1.1-ին մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը

Ո ր ո շ ու մ են.

1. Հաստատել վարկային բյուրոների կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվության (այսուհետ՝ Տեղեկատվություն) փոխանցման կարգը` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Հաստատել Վարկային բյուրոների կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվության փոխանցման գործընթացում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և վարկային բյուրոների տեղեկատվական համակարգերի համադրելի տվյալների ցանկը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
3. Վարկային բյուրոներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ կնքել Տեղեկատվության տրամադրման պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                           Ներսես Երիցյան

2018 թ. ապրիլի 11
Երևան

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց
էթիկայի հանձնաժողովի նախագահ                                         Սիրանուշ Սահակյան

2018 թ. ապրիլի 11
Երևան