Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Հայաստանի ֆինանսական համակարգը 2018. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 70 Ա
27.05.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Հայաստանի ֆինանսական համակարգը 2018. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 20-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Հավանություն տալ «Հայաստանի ֆինանսական համակարգը 2018. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութին:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարությանը՝ սահմանված ժամկետներում ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Հայաստանի ֆինանսական համակարգը 2018. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» նյութի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրեքնով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. հունիսի 4
Երևան