«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2012» տարեկան հանդեսի թողարկման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 94Ա

02.04.2013

«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2012» տարեկան հանդեսի թողարկման մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 70-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Թողարկել «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2012» տարեկան հանդեսը:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2012» տարեկան հանդեսի գեղարվեստական ձևավորումը` համաձայն սույն որոշման հավելվածի:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան

2013 թ. ապրիլի 5
Երևան