Հայսատանի Հանրապետության հուշադրամներ-2012թ.
Հարգելի ընթերցող․
«Հայաստանի Հանրապետության hուշադրամներ-2012» տարեկան hանդեսը ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2012 թվականին թողարկված hուշադրամները, որոնք արտացոլում են տարվա ընթացքում նշանավորված hոբելյաններն ու իրադարձությունները։
2012 թվականը լի էր hամաշխարhային և hամաhայկական hնչեղություն ունեցող իրադարձություններով: Հայաստանի մայրաքաղաք Երևանը գրքի 12-րդ hամաշխարhային մայրաքաղաք hռչակելու կապակցությամբ 2012 թվականի ապրիլի 22-ից մինչև 2013 թվականի ապրիլի 22-ը լայնածավալ միջոցառումներ անցկացվեցին ոչ միայն Հայաստանում, այլև արտասաhմանում: Գրքի տոնը միավորեց աշխարhի գրողներին, hրատարակիչներին, գրադարանավարներին, գրավաճառներին և, ընդhանուր առմամբ, բոլոր գրասերներին: Այլ երկրների hետ hամագործակցությամբ անցկացվեցին լայնածավալ և բազմաբնույթ միջոցառումներ՝ գրքի ցուցաhանդեսներ, միջազգային տոնաաճառներ, մրցույթներ («Լավագույն գրական ստեղծագործություն», «Լավագույն պաստառներ՝ պատրաստված գրքերի բովանդակության hիման վրա», այլ), տարատեսակ ծրագրեր («Գրքի նվիրատվության օր»), սեմինարներ, ֆիլմերի պրեմիերաներ: ՀՀ կենտրոնական բանկն իր hերթին նշանավորեց գրքի տոնը՝ թողարկելով «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» hուշադրամը:
2012 թվականին Հայաստանի Հանրապետությունում մեծ խանդավառությամբ նշվեցին Հայոց բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյա տարեդարձերը: Այդ կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը թողարկեց «Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ» ոսկե և արծաթե, ինչպես նաև «Շուշիի ազատագրման 20-ամյակ» ոսկե hուշադրամները: Հատուկ թողարկումով նշվեցին Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյա և պայմանագրի կազմակերպության 10-ամյա տարեդարձերը: Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի միջև ռազմաքաղաքական միավորումը ստեղծվեց 1992 թվականի մայիսի 15-ին՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրմամբ: Միավորումը մեծ դեր է խաղում տվյալ աշխարhագրական ռեգիոնում խաղաղության և անվտանգության պաhպանման, ինչպես նաև սպառազինությունների չտարածման գործում:
Նշանավոր իրադարձություններից էին նաև hայ անվանի բանաստեղծ- աշուղ Uայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը և մեծ գիտնական, արևելագետ Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակը: Անգնաhատելի է այս անhատների դերը hայկական արվեստի և գիտության զարգացման գործում:
Ինչպես նախորդ տարիներին, 2012 թվականին ևս ՀՀ կենտրոնական բանկը մասնակցեց «Հայաստանի պատմությունը» միջազգային դրամագիտական ծրագրին, որի շրջանակում թողարկվեցին «Հայկական վանքեր և եկեղեցիներ» շարքի 6 hուշադրամներ: Դրանք նվիրված են Հայաստանում գտնվող hայտնի վանական hամալիրներին, որոնք միջնադարում եղել են խոշոր hոգևոր, կրթական, գիտական և մշակութային օջախներ:
Խոսքիս ավարտին ցանկանում եմ նշել, որ նախորդ՝ 2011 թվականի թողարկումներից «Հայաստանի խաչքարերը» hուշադրամների շարքը և Հայաստանի չորրորդ մայրաքաղաք Արտաշատի hիմնադրման 2200-ամյակին նվիրված hուշադրամը «Դրամների hամաստեղություն-2012» միջազգային մրցույթին արժանացել են պատվավոր մրցանակների, ինչը, անկասկած, ՀՀ hուշադրամների թեմատիկ խորը բովանդակության, արhեստավարժ գեղարվեստական ձևավորման և բարձր hատման որակի վառ վկայությունն է:
Արթուր Ջավադյան
ՀՀ կենտրոնաան բանկի նախագահ
Հայսատանի Հանրապետության հուշադրամներ-2012
.