«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2014» տարեկան հանդեսի գեղարվեստական ձևավորումը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 68Ա

24.03.2015

«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2014» տարեկան հանդեսի գեղարվեստական ձևավորումը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 70-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2014» տարեկան հանդեսի գեղարվեստական ձևավորումը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                        Ներսես Երիցյան
2015 թ. մարտի 26
Երևան