Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման 2021 թվականի ժամանակացույցը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 230 Լ

29.12.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման 2021 թվականի ժամանակացույցը  հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 310Ա որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «2021 թվականին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման ժամանակացույցը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի քարտուղարության արձանագրային բաժնին՝
1) ապահովել 2021 թվականի խորհրդի նիստերի օրակարգի կազմման գործընթացը` համաձայն սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի,
2) ապահովել խորհրդի յուրաքանչյուր նիստից հետո օրակարգային հարցերի մոնիտորինգը՝ համապատասխան նշումներ կատարելով ժամանակացույցում,
3) տարվա արդյունքներով կազմել տեղեկանք խորհրդի նիստերի օրակարգերի՝ հաստատված ժամանակացույցին համապատասխանության և շեղումների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Մարտին Գալստյան

2020 թ. դեկտեմբերի 30
Երևան