«Ֆինանսական կազմակերպությունների կողմից «Ձեր ֆինանսական տեղեկատուն» համակարգի օգտագործման և համակարգում տվյալների լրացման կանոններ» կանոնակարգ 8/03.2-ը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 3-Ն
17.01.2020

«Ֆինանսական կազմակերպությունների կողմից «Ձեր ֆինանսական տեղեկատուն» համակարգի օգտագործման և համակարգում տվյալների լրացման կանոններ» կանոնակարգ 8/03.2-ը հաստատելու մասին

          Հրապարակման ամսաթիվ՝ 07.02.2020

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 3-րդ մասերը, «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասը,
նպատակ ունենալով սահմանել ֆինանսական կազմակերպությունների կողմից «Ձեր ֆինանսական տեղեկատուն» համակարգի օգտագործման և համակարգում տվյալների լրացման կանոնները,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Ֆինանսական կազմակերպությունների կողմից «Ձեր ֆինանսական տեղեկատուն» համակարգի օգտագործման և համակարգում տվյալների լրացման կանոններ» կանոնակարգ 8/03.2-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (Կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ                                                                                  Ներսես Երիցյան

2020 թ. հունվարի 22
ք. Երևան