Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 180 Լ
06.12.2021

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդածի 1-ին մասի «ե» կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

           Ո ր ո շ ու մ  է .

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարությունը» (այսուհետ՝ Ռազմավարություն)՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարական պլանավորման և վերլուծությունների բաժնի կողմից ապահովել Ռազմավարության տեղադրումը INFO համակարգում՝ սույն որոշման ընդունման պահից տասնօրյա ժամկետում:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի քարտուղարության արտաքին կապերի և արարողակարգի բաժնի կողմից ապահովել Ռազմավարության ռուսերեն և անգլերեն թարգմանությունը՝ սույն որոշման ընդունման պահից մեկ ամսվա ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության կողմից ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային տնային էջում Ռազմավարության հայերեն տարբերակի տեղադրումը՝ սույն որոշման ընդունման պահից տասնօրյա ժամկետում, իսկ անգլերեն և ռուսերեն տարբերակների տեղադրումը՝ սույն որոշման 3-րդ կետով սահմանված ժամկետից հետո տասնօրյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
 

 Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                                            Մարտին Գալստյան                                        

            2021 թ. դեկտեմբերի 8

                    Երևան