Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի երրորդ եռամսյակի բանբերի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 382Ա
 27/11/2007

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի երրորդ եռամսյակի բանբերի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը   

Ո ր ո շ ու մ  է .  

  1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի երրորդ եռամսյակի բանբեր» նյութին:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Տ. Սարգսյան

2007 թ. նոյեմբերի 30, ք. Երևան