Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2008 թվականի երկրորդ եռամսյակի բանբերի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 249Ա
 12/08/2008

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2008 թվականի երկրորդ եռամսյակի բանբերի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը   

Ո ր ո շ ու մ  է .  

  1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2008 թվականի երկրորդ եռամսյակի բանբեր» նյութը (կցվում է):
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ   Վաչե Գաբրիելյան

2008 թ. օգոստոս, ք. Երևան