Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի չորրորդ եռամսյակի բանբերի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 46Ա
25/02/2014
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի չորրորդ եռամսյակի բանբերի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի չորրորդ եռամսյակի բանբեր» նյութին (կցվում է):
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ հրապարակել նյութը՝ տեղադրելով ՀՀ կենտրոնական բանկի կայքէջում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2014թ. փետրվարի 27, ք. Երևան