Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի չորրորդ եռամսյակի բանբերի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 43Ա
24/02/2015
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի չորրորդ եռամսյակի բանբերի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի չորրորդ եռամսյակի բանբեր» նյութին:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ հրապարակել նյութը՝ տեղադրելով ՀՀ կենտրոնական բանկի կայքէջում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2015թ. փետրվարի 26 ք. Երևան