Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի երկրորդ եռամսյակի բանբերի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 237Ա
 26/08/2014

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի երկրորդ եռամսյակի բանբերի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը   

Ո ր ո շ ու մ  է . 

  1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի երկրորդ եռամսյակի բանբեր» նյութին (կցվում է):
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ հրապարակել նյութը՝ տեղադրելով ՀՀ կենտրոնական բանկի կայքում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Արթուր Ջավադյան

2014 թ. օգոստոսի 28, ք. Երևան