Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագիրը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 17Ա
02.02.2010
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագիրը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագիր» նյութը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2010 թ. փետրվարի 4, ք. Երևան