Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 293Ա
 08.11.2011

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  

Ո ր ո շ ու մ  է . 

  1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի Դրամավարկային քաղաքականության ծրագիր. չորրորդ եռամսյակ» նյութը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի հրատարակումը:
  3. Սահմանել, որ փաստաթուղթը ենթակա է ՀՀ ԿԲ կայքում տեղակայման:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ   Արթուր Ջավադյան  

2011 թ. նոյեմբերի 9, ք. Երևան