Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2-րդ եռ. 2018թ. - 1-ին եռ. 2019թ.) հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 73Ա
25.07.2019
Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2-րդ եռ. 2018թ. – 1-ին եռ. 2019թ.)»:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության Կորպորատիվ ծառայությունների վարչությանը՝ սահմանված ժամկետում իրականացնել նշված նյութի խմբագրումը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության Հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել այն և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. մայիսի 30, ք. Երևան