Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2-րդ եռ․ 2018թ․ - 1-ին եռ․ 2019թ․)

2019/1 Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն

(2-րդ եռ․ 2018 թ․ - 1-ին եռ․ 2019 թ․)

2019 թվականի առաջին եռամսյակին նախորդող մեկ տարվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է վարել խթանող դրամավարկային քաղաքականություն: Այդուհանդերձ, նշված ժամանակահատվածում սպասվածից ավելի զսպողական հարկաբյուջետային քաղաքականության իրականացման և արտաքին աշխարհում ձևավորված ավելի թույլ գնաճային միջավայրի հետևանքով 12-ամսյա գնաճը ցածր է գտնվել իր ծրագրված ցուցանիշից՝ 2019թ-ի մարտի վերջին կազմելով 1.9%: