«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2021թ.» նյութի հաստատման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 57 Ա
05.04.2022
«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2021թ.» նյութի հաստատման մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
- Հաստատել «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2021թ.» փաստաթուղթը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունությանհաշվետվություն, 2021թ.» փաստաթղթի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված ժամկետներում «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2021թ.» փաստաթուղթն ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության կառավարություն և այլ շահագրգիռ մարմիններին։
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի քարտուղարության արտաքին կապերի և արարողակարգի բաժնին՝ սահմանված ժամկետներում կազմակերպել անգլերեն լեզվով «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2021թ.» փաստաթղթի թարգմանությունը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. ապրիլ, ք. Երևան