«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2020թ. առաջին կիսամյակ» նյութի հաստատման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 171Ա
 09.10.2020

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2020թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ» ՆՅՈՒԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է . 

  1. Հաստատել «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2020 թ. առաջին կիսամյակ» փաստաթուղթը:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի քարտուղարության տպագրահրատարակչական բաժնինև հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2020թ. առաջին կիսամյակ» փաստաթղթի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
  3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված ժամկետներում «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2020 թ.առաջին կիսամյակ» փաստաթուղթն ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության կառավարություն և այլ շահագրգիռ մարմիններին։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ    Մարտին Գալստյան

2020 թ. հոկտեմբերի 13, ք. Երևան