«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2016թ. առաջին կիսամյակ» նյութի հաստատման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 171Ա
 14.10.2016

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2016թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ» ՆՅՈՒԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է . 

  1. Հավանություն տալ «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2016թ.» առաջին կիսամյակ նյութին:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2016թ. առաջին կիսամյակ» նյութի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ    Արթուր Ջավադյան

2016 թ. հոկտեմբերի 20, ք. Երևան