«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2015թ. առաջին կիսամյակ» նյութի հաստատման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 207Ա
 06.10.2015

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2015թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ» ՆՅՈՒԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է . 

  1. Հավանություն տալ «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2015թ.» առաջին կիսամյակ նյութին:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված ժամկետներում ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2015թ. առաջին կիսամյակ» նյութի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2015 թ. հոկտեմբերի 9, ք. Երևան