«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2011թ. առաջին կիսամյակ» նյութի հաստատման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 252Ա
27.09.2011
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2011 թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ» ՆՅՈՒԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2011թ. առաջին կիսամյակ» նյութը:
- Հանձնարարել կենտրոնական բանկի աշխատակազմին` մինչև ս/թ հոկտեմբերի 7-ը ապահովել նյութի խմբագրումը:
- Հանձնարարել կենտրոնական բանկի աշխատակազմին սահմանված ժամկետներում ապահովել նյութի անգլերեն և ռուսերեն լեզուներով թարգմանությունը:
- Հանձնարարել կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը սահմանված ժամկետներում ապահովել նյութի հայերեն և անգլերեն տարբերակների տպագրությունը` 80-ական օրինակ, նյութի ձայնագրումը խտասկավառակների վրա` 200 օրինակ (դիմերեսի նկարազարդմամբ և տուփերով):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2011 թ. հոկտեմբերի 4, ք. Երևան