«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2010թ.» նյութի հաստատման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 68Ա
29.03.2011
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2010թ.» ՆՅՈՒԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հաստատել Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2010թ. նյութը (կցվում է):
- Հանձնարարել կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչությանը` սահմանված ժամկետներում ապահովել նյութի անգլերեն և ռուսերեն լեզուներով թարգմանությունը:
- Հանձնարարել կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը սահմանված ժամկետներում ապահովել նյութի հայերեն և անգլերեն տարբերակների տպագրությունը` 150-ական օրինակ, նյութի ձայնագրումը խտասկավառակների վրա` 100 հատ (դիմերեսի նկարազարդմամբ և տուփերով):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2011 թ. մարտի 31, ք. Երևան