«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2010թ. առաջին կիսամյակ» նյութի հաստատման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 314Ա
 23.11.2010

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2010թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ» ՆՅՈՒԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ու մ  է .

  1. Հաստատել «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2010թ. առաջին կիսամյակ» նյութը:
  2. Հանձնարարել Կենտրոնական բանկի աշխատակազմին` սահմանված ժամկետներում ապահովել նյութի անգլերեն և ռուսերեն լեզուներով թարգմանությունը:
  3. Հանձնարարել Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությանը` ապահովել նյութի հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակների տեղադրումը ՀՀ Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ       Արթուր Ջավադյան

 2010 թ. դեկտեմբերի 26, ք. Երևան