«Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2007 թվական» նյութի հաստատման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 142Ա
05.05.2008
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2007 ԹՎԱԿԱՆ» ՆՅՈՒԹԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2007թվական» նյութը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին մինչև սույն թվականի հունիսի 16-ը ապահովել նյութի անգլերեն լեզվով թարգմանությունը:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը մինչև սույն թվականի մայիսի 23-ը ապահովել նյութի հայերեն տարբերակի՝ 170 օրինակ, իսկ մինչև հուլիսի 4-ը՝ անգլերեն տարբերակի 250 օրինակ տպագրությունը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյան
2008 թ. մայիսի 12, ք. Երևան