ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2026 թվականի թիվ 252-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

հրապարակման ամսաթիվ՝ 27.10.2026

Նպատակ ունենալով արդիականացնել ֆինանսական կազմակերպությունների կողմից հրապարակվող տեղեկությունների հրապարակման միջոցները և համապատասխանեցնել օրենսդրության փոփոխություններին
հիմք ընդունելով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքի 34.1-ին հոդվածը, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 3-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի մարտի 19-ի ««Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի, վարկային կազմակերպության գույքի իրացման կարգը» հաստատելու մասին» թիվ 67 որոշման (այսուհետ՝ Որոշման) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանմանը` սույն որոշմամբ հաստատված կարգի կանոն 3-ում նախատեսված հաղորդագրությունը հրապարակվելուն հաջորդող օրը CBANet ցանցի միջոցով ուղարկել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքէջի համար պատասխանատու ստորաբաժանմանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում» զետեղելու նպատակով:»:
2. Որոշմամբ հաստատված «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման» կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կանոնի՝
ա. 3-րդ կետի «առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով,
բ. 3-րդ կետից հանել «Ընդ որում, թերթի մեկ օրինակը լուծարային կառավարիչը պարտավոր է հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ:» նախադասությունը,
2) 9-րդ կանոնի 1-ին կետի «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`                                        Մ. Գալստյան
Երևան

 

 

.