«ՎԻԼԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՎԻԼԿՈ ԱՐՄԵՆԻԱ ԲՈՆԴ ԷՅԷՄԴԻ» ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ, «ՎԻԼԿՈ ԱՐՄԵՆԻԱ ԲՈՆԴ ՅՈՒԷՍԴԻ» ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2026 թվականի թիվ 241 Ա


«ՎԻԼԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՎԻԼԿՈ ԱՐՄԵՆԻԱ ԲՈՆԴ ԷՅԷՄԴԻ» ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ, «ՎԻԼԿՈ ԱՐՄԵՆԻԱ ԲՈՆԴ ՅՈՒԷՍԴԻ» ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՎԻԼԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2026 թվականի հուլիսի 20-ին, հուլիսի 28-ին և օգոստոսի 25-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ՎԻԼԿՈ» ՍՊԸ-ի «ՎԻԼԿՈ ԱՐՄԵՆԻԱ ԲՈՆԴ ԷՅԷՄԴԻ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային, «ՎԻԼԿՈ ԱՐՄԵՆԻԱ ԲՈՆԴ ՅՈՒԷՍԴԻ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը(2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 42 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Գրանցել «ՎԻԼԿՈ» ՍՊԸ-ի «ՎԻԼԿՈ ԱՐՄԵՆԻԱ ԲՈՆԴ ԷՅԷՄԴԻ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային, «ՎԻԼԿՈ ԱՐՄԵՆԻԱ ԲՈՆԴ ՅՈՒԷՍԴԻ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդեր կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎԻԼԿՈ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՎԻԼԿՈ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ                                                                           Արմեն Նուրբեկյան
Երևան

 

․