«ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» ՓԲԸ-ԻՆ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2026 թվականի թիվ 239 Ա
«ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» ՓԲԸ-ԻՆ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով և 27-րդ հոդվածի 5-րդ մասով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1.1 մասով,
հաշվի առնելով այն, որ «ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» ՓԲԸ-ն 04.02.2026թ., 27.02.2026թ., 31.03.2026թ., 08.05.2026թ., 08.06.2026թ., 17.06.2026թ., 22.07.2026թ., 03.08.2026թ. և 19.08.2026թ. միջնորդագրերով ու կից փաստաթղթերով դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (15.07.2026թ. թիվ 34 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. «ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» ՓԲԸ-ին թույլատրել կրիպտոակտիվներով հետևյալ ծառայությունների մատուցումը`
• կրիպտոակտիվների պահառություն,
• իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացում,
• հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացում,
• կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
• կրիպտոակտիվների տեղաբաշխում,
• կրիպտոակտիվների փաթեթի կառավարում,
• կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրում,
• կրիպտոակտիվների փոխանցում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան
․