«ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԲԻ-ԷՖ-ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2026 թվականի թիվ 237 Ա

«ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԲԻ-ԷՖ-ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ-ն 2026 թվականի օգոստոսի 4-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի «ԲԻ-ԷՖ-ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի անվանափոխությամբ և մի շարք այլ փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 42 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Գրանցել «ԻՆԵԿՈ ԳՐՈՒՊ» ՓԲԸ «ԲԻ-ԷՖ-ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի անվանափոխությամբ և մի շարք այլ փոփոխություններով պայմանավորված կանոնների փոփոխությունները (ֆոնդի նոր անվանումն է՝ «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ-ի «ԲԻ-ԷՖ-ՖԻՔՍԴ ԻՆՔԱՄ» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ                                                                                  Արմեն Նուրբեկյան
Երևան

,