«ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 233 Ա
25.08.2026
«ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2026 թվականի հուլիսի 22-ին դիմել է «ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ «Աշտարակ II» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի օգոստոսի 12-ի թիվ 38 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Գրանցել «ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աշտարակ II» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները նոր խմբագրությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ՍՏՐԱՏԵԳ ԷՍՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան