«ԻԶԻ ՓԵՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԹՈՒՄԱՆՅԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 231 Ա
25.08.2026
«ԻԶԻ ՓԵՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԹՈՒՄԱՆՅԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման ու գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 12-րդ գլուխը,
հաշվի առնելով, որ «ԻԶԻ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 24.07.2026թ., 05.08.2026թ. և 07.08.2026թ. միջնորդագրեր և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված վերջինիս «Թումանյան» մասնաճյուղը հաշվառելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաշվառել «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Թումանյան» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «Իզի Փեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան