ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

    Որոշում թիվ 142 Ա

19.05.2026

ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2025 թվականի 2-րդ եռամսյակ - 2026 թվականի 1-ին եռամսյակ)»՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Արտաքին և հանրային կապերի վարչությանը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքով սահմանված կարգով ապահովել հաստատված փաստաթղթի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ․ Գալստյան
Երևան