Զգուշացում «Յունիթ ասեթ ֆանդ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի վերաբերյա

Զգուշացում «Յունիթ ասեթ ֆանդ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի վերաբերյալ 

ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) զգուշացնում է հանրությանը Միացյալ Թագավորությունում գրանցված «Դելտա Բիզնես Մենեջմենթ» ՍՊԸ (Կառավարիչ) կողմից կառավարվող «Յունիթ Ասեթ Ֆանդ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի (Ֆոնդ) վերաբերյալ:

Ֆոնդը գրանցվել է ՀՀ ԿԲ-ում 18.08.2017 թվականին: 01.09.2018 թվականից մինչ օրս Ֆոնդը, ի դեմս Կառավարչի, չի կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ՀՀ ԿԲ հաշվետվությունների ներկայացման պարտավորությունը:

Հասցե: 20-22 Wenlock Road London N1 7GU, UK
Էլ. հասցե: info@fbsuk.com
Հեռ.: +44 7894 245 856


Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ. (010) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am