ՀՀ կենտրոնական բանկի համար ցուցավահանակների ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2023-005 ծածկագրով բաց մրցույթ կազմակերպման մասին
ՀՀ կենտրոնական բանկի համար ցուցավահանակների ձեռքբերման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2023-005 ծածկագրով բաց մրցույթ կազմակերպման մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ Կենտրոնական բանկի համար ցուցանակների ձեռքբերման նպատակով կազմակերպություն ընտրելու համար:
Բաց մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն կամ ռուսերեն լեզուներով, էլեկտրոնային եղանակով` CBA-2023-005@cba.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:
Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2023թ. ապրիլի 6-ը ժամը 16:00-ն:
Հայտերի բացման նիստը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկում` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 6 հասցեով, 2023թ. ապրիլի 6-ը ժամը 16:00-ին:
Բաց մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2023թ. ապրիլի 13-ին ժամը 16:00:
Բաց մրցույթի հրավերը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:
03.03.2023
ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայություն