ՀՀ կենտրոնական բանկում տեղեկատվական անվտանգության ավտոմատացված կառավարման համակարգի ձեռքբերման և ներդրման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-029 ծածկագրով բաց մրցույթի կազմակերպման մասին
ՀՀ կենտրոնական բանկում տեղեկատվական անվտանգության ավտոմատացված կառավարման համակարգի ձեռքբերման և ներդրման նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-029 ծածկագրով բաց մրցույթի կազմակերպման մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է բաց մրցույթ՝ Տեղեկատվական անվտանգության ավտոմատացված կառավարման համակարգի - SGRC (Security Governence, Risk Management and Compliance) ձեռքբերման և ներդրման նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն կամ ռուսերեն լեզուներով, էլեկտրոնային եղանակով` CBA-2022-029@cba.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով:
Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը ժամը 16:00-ն:
Հայտերի բացման նիստը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկում` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 6 հասցեով, 2022թ. սեպտեմբերի 1-ին ժամը 16:00-ին:
Մրցույթի արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2022թ. սեպտեմբերի 8-ին ժամը 16:00:
Մրցույթի հրավերը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների համակարգման ծառայություն, էլ. փոստ՝ procurement@cba.am:
02.08.2022
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն