Հայտարարություն նախաորակավորման ընթացակարգի մասին

Հայտարարություն նախաորակավորման ընթացակարգի մասին
Ընթացակարգի ծածկագիրը՝ CBA-2022-031

  1. գնման առարկայի բնութագիրը
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, որը գտնվում է ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 6 հասցեում, ՀՀ կենտրոնական բանկի համար ԶԼՄ-ների և ցանցային մոնիտորինգ կազմակերպելու համար համակարգի ձեռքբերման և սպասարկման նպատակով երկու փուլով բաց մրցութային ընթացակարգի հնարավոր մասնակիցների որոշման նպատակով հայտարարում է նախաորակավորման ընթացակարգ:
  • Նախաորակավորման ընթացակարգի (այսուհետ՝ Ընթացակարգ) կազմակերպիչ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Պատվիրատու):
  • ԶԼՄ-ների և ցանցային մոնիտորինգ կազմակերպելու համար համակարգի ձեռքբերման և սպասարկման նախնական նկարագիրը ներկայացված է կից Հավելված 1-ում:
  • Սույն հայտարարության տեքստը հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մրցութային հանձնաժողովի կողմից ու հրապարակվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն։
  • Սույն հայտարարության նկատմամբ կիրառվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները:
  • Սույն ընթացակարգի անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքով, սույն Հայտարարությամբ, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարչական և կապիտալ ծախսերի շրջանակներում գնումների կազմակերպման կարգով:

ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ