Հայտարարություն նախաորակավորման ընթացակարգի մասին
Հայտարարություն
նախաորակավորման ընթացակարգի մասին
Ընթացակարգի ծածկագիրը՝ CBA-2022-025
- Գնման առարկայի բնութագիրը
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, որը գտնվում է ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 6 հասցեում, Տեղեկատվության կառավարման համակարգ (Information Management System) ձեռքբերման նպատակով կազմակերպվելիք երկու փուլով բաց մրցութային ընթացակարգի հնարավոր մասնակիցների որոշման նպատակով հայտարարում է նախաորակավորման ընթացակարգ:
- Նախաորակավորման ընթացակարգի (այսուհետ՝ Ընթացակարգ) կազմակերպիչ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Պատվիրատու):
- Տեղեկատվության կառավարման համակարգի ձեռքբերումը նախատեսված է իրականացնել ընդհանուր մեկ չափաբաժնով, որի նախնական նկարագիրը ներկայացված է կից Հավելված 1-ում:
- Սույն Հայտարարության տեքստը հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մրցութային հանձնաժողովի կողմից ու հրապարակվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն։
- Սույն Ընթացակարգի նկատմամբ կիրառվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները:
- Սույն Ընթացակարգի անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքով, սույն Հայտարարությամբ, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարչական և կապիտալ ծախսերի շրջանակներում գնումների կազմակերպման կարգով: