ՀՀ կենտրոնական բանկի 2022թ.-ի կարիքների համար թղթե բաժակներ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-004 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգ կազմակերպելու մասին
ՀՀ կենտրոնական բանկի 2022թ.-ի կարիքների համար թղթե բաժակներ ձեռքբերելու նպատակով կազմակերպության ընտրության CBA-2022-004 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգ կազմակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կազմակերպում է գնանշման հարցում՝ բանկի կարիքների համար «թղթե բաժակներ» մատակարարող կազմակերպություն ընտրելու նպատակով:
Գնանշման հարցմանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով թղթային ձևով, ՀՀ կենտրոնական բանկ՝ ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 6 հասցեով:
Մասնակիցները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2022թ. փետրվարի 17-ին ժամը 16-00-ն:
Հայտերի բացման նիստը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկում` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 6 հասցեով, 2022թ. փետրվարի 17-ին ժամը 16-00-ին:
Գնանշման հարցման արդյունքների ամփոփման նիստը հրավիրվում է 2022թ. փետրվարի 24-ին ժամը 16-00:
Գնանշման հարցմանը մասնակցելու հրավերը հրապարակված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում (www.cba.am): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի Գնումների համակարգման ծառայություն, էլ. Փոստ՝ procurement@cba.am:
10․02.2022թ.
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն